ԱԺ նիստին մասնակցող ՔՊ-ական պատգամավորները մեկ դեմ ձայնով հաստատեցին օրակարգը
ԱԺ-ն իր հերթական նիստը սկսեց ՔՊ խմբակցությունը նոր համալրած պատգամավորի՝ Դավիթ Առուշանյանի երդման արարողությամբ: Երդման տեքստը կարդալուց հետո վերջինս հայտարարեց, որ Գյումրուց չի հեռացել, այլ միայն աշխատանքի վայրն է փոխել
«Մեր նպատակաները մնացել են նույնը՝ ես և իմ գործընկերները Գյումրիում առավելապես ամեն ինչ անելու ենք մեր կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար»,-ասաց նորընտիր պատգամավորը:
Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց օրակարգը և նրանում նախատեսված լրացումները:
ԱԺ նիստին մասնակցում են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, որոնք էլ մեկ դեմ ձայնով հաստատեցին օրակարգի երկրորդ բժինը՝ լրացումները և անցան նախագծերի քննարկմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին