Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է․ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ Զատուլինի մուտքն արգելելու մասին
ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի արձագանքել է Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելքին։
«ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում:
Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում:
Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:
Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ...:
Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»,- նշված է ԱՀ ԱԺ տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Բռնապետիկը արգելում է Զատուլինի մուտքը, որ գրկաբաց ընդունի Կորոտչենկոյին․ Իշխանյան
- Զատուլին. Դիմակները հանվել են
- Պարոն Զատուլինն արդեն հայտարարել է՝ ՀՀ իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ գործունեության վրա. Խամոյան
- Իվետա Տոնոյան. Զատուլինը նաև Ադրբեջանում է անցանկալի անձ հայտարարված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան