ԱՄՆ-ը հայտարարում է Ղազախստանում բարեփոխումներին աջակցելու մասին
ԱՄՆ վարչակազմը վճռական է զարգացնել հարաբերությունները Ղազախստանի հետ, աջակցում է այնտեղ բարեփոխումների իրականացմանը և երկիրը համարում է կարևոր տնտեսական գործընկեր։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը Ղազախստանում Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Ղազախստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և մենք անհամբեր սպասում ենք առաջիկա տարիներին մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը և հավելել. «Մենք կշարունակենք համատեղ առաջ մղել մեր ընդհանուր առաջնահերթությունները՝ խաղաղություն, բարգավաճում և կայունություն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»։
Բլինկենը հավելել է, որ «ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Ղազախստանում բարեփոխումների օրակարգին» և «կոչ է անում այն ամբողջությամբ իրականացնել»։ Պետքարտուղարը Ղազախստանն անվանել է «արժեքավոր գործընկեր տնտեսության և առևտրի ոլորտում»:
Հարակից հրապարակումներ`
- Տոկաևը հայտարարել է 2022 թ. աշնանը Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին
- Ղազախստանում կկազմակերպի թուրքական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա