Մեր ժողովրդի իրավունքների գողն ի վերջո պատասխան կտա. Գեղամ Մանուկյան
«Արդեն երկու շաբաթ է մամուլում շրջանառվում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ը հավանությամբ և որին Պրահայում համաձայնություն են տվել Փաշինյանն ու Ալիևը»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստանի» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նկատելով, որ մի քանի կետանոց փաստաթղթի մասին ՀՀ իշխանությունները որևէ բառ չեն խոսել՝ պատգամավորը հավելեց, որ դրանում ասվում է, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լավանում է Արցախից, նրա ինքնորոշման իրավունքից և 30 ամյա պայքարից:
Մանուկյանը մեջբերեց անգլերեն փաստաթղթից մի հատված, որում ասվում էր, որ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, որը կաշխատի Արցախի էթնիկ հայ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ և կքննարկի ԼՂ-ի հայերի բնակչության անվտանգության հարցերը:
Նա նշեց, որ Արցախցին, ըստ արևմտյան ծրագրի, էթնիկ փոքրամասնություն է:
«Էլ ինչո՞ւ պետք է Մինսկի խումբ աշխատեցնեն, բանակցություններում միջնորդ լինեն: Հիմա՝ 30 տարուց հետո առաջին հայկական իշխանությունն է, որը համաձայնել է Արցախը հանձնել, թշնամու բոլոր պահանջները կատարել: Սա է մինչև տարվա վերջ ստորագրվելիք՝ իբր խաղաղության պայմանագիրը: Նոյեմբերի 9-ի այդքան քննադատված հայտարարությունից առավել շատ զիջումով փաստաթուղթ, կրկնակի կապիտուլյացիա»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը դիմեց ՀՀ քաղաքացիներին և հայտարարեց, որ գործող իշխանությունները չեն բերելու խաղաղություն, ինչպես այն չարեցին վերջին երկու տարում:
«Ոչ միայն չի բերելու, այլև նոր փորձանք ու փորձություն է բերելու արդեն ի շարունակություն Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Սոթքի ողբերկության՝ հսկայական տարածքների թշնամական օկուպացիայով: Այսօր արդեն Հայաստանի իշխանությունը չի թաքցնում թշնամու ախորժակը Տավուշի, Արարատի, Մեղրիի մի շարք բնակավայրերի նկատմամբ:
Սա պետք է կասեցնել, որ խաղաղության ցուցանակի տակ թաքնված պարտությունը, նոր պատերազմները, բռնագրավումը չթակի ամեն մեկիս դուռը՝ իմ բնակած Քանաքեռից մինչև հեռավոր բնակավայրը: Այս իշխանությունը չունի որևէ լիազորություն, մանդատ, իրավունք իր ձախողումների, ավերի, անկարողությունների պատճառով զրկել մեր սերունդներին իրենց իրավունքների տերը լինելու հնարավորությունից: Այս իշխանությունն ու Փաշինյանը չեն կերտել Հայոց պետականությունը, Արցախի հանրապետությունները, որ վաշինգտոններում և Պրահաներում մի ստորագրությամբ որոշեն, որ Արցախցին ազատ Արցախում ընդամենը էթնիկ փոքրամասնություն է: Մեր ժողովրդի իրավունքների գողն ի վերջո պատասխան կտա»,-հայտարարեց Մանուկյանը
Նա հիշեց, որ ԱԺ դահլիճից իրավապահները իրեն բռնի հեռացրել են այն բանի համար, որ ինքը հայտարարել էր «Արցախն ուրացողը դավաճան է», իսկ ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդունել է, որ Արցախն ուրացողը դավաճան է:
«Ուրեմն պատռենք Արցախն ուրացող փաստաթղթերը և մերժենք ուրացողներին ու ուրացողին»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ի՞նչ սկսզբունքով է կրկին վերանորոգվում Կ. Դեմիրճյանի անվան դպրոցը, երբ նույն 9-րդ Մասիվում գտնվող 198-րդ դպորցը խղճալի վիճակում է»
- Կրթությունը դարձնում ենք վիճակահանություն. Հովիկ Աղազարյան
- ԱԺ նիստին մասնակցող ՔՊ-ական պատգամավորները մեկ դեմ ձայնով հաստատեցին օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան