680 հազարին խոստացել էին Շուշի և Հադրութ և ոչ սեպտեմբերի 13, 200-ից ավելի նոր զոհ. Գեղամ Նազարյան
«Հերիք է, բավական է, սթափվեք, կանգ առեք, վերջապես հասկացեք՝ մուրալով, աղերսելով, ծնկի գալով խաղաղություն չեն ստանում, մոռացեք դրա մասին»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա ընդգծեց, որ խաղաղության հասնում են արժանապատիվ պահվածքի, կեցվածքի, դրան ուղղված քայլերի, գործողությունների արդյունքում։
«Միայն խելագարն ու խելացնորն է երազում պատերազմի մասին, բայց նույնպիսի խելագարություն է ակնկալել, որ, ծնկի գալով, խաղաղություն կստանաս։ Եթե մենք չսաթփվենք, համապատասխան և անհրաժեշտ քայլեր չձեռնարկենք, մեզ ոչ մի ստորագրված համաձայնագիր, պայմանագիր արժանապատիվ խաղաղություն չի տալու, հանգիստ և ապահով կյանք չի տալու։
Հասկացեք և ընդունեք, գիտակցեք, որ թշնամին Արցախով, Սյունիքով Գեղարքունիքով, Վայոց ձորով չի բավարարվելու, եթե մենք շարունակենք մեզ այսպես պահել։ Մենք անդադար մնալու ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի ցուրտ և մռայլ օրվա մեջ, քանի դեռ չենք փոխել պարտության դեմքին։ Սա առաջին, բայց ոչ միակ քայլն է վերականգնման, այս իրավիճակից դուրս գալու համար։
Ասում են՝ իսկ 680 հազար... 680 հազարին խոստացել էին Շուշի և Հադրութ և ոչ սեպտեմբերի 13, 200-ից ավելի նոր զոհ»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Նա իր խոսքում նշեց, որ ամեն ինչ սկսվեց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու սպառնալիքներից, կաթողիկոսի դեմ ուղղված ստոր գործողություններից, բանակի հրամանատարական կազմին վարկաբեկելու համառ և ժրաջան փորձերից, սեփական կետից բանակցելուց և դիվանագետներին օտարի կոշիկը լիզելու մեջ մեղադրելուց։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ժողովրդի իրավունքների գողն ի վերջո պատասխան կտա. Գեղամ Մանուկյան
- Պարոն Զատուլինն արդեն հայտարարել է՝ ՀՀ իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ գործունեության վրա. Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին