Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքել այդ պայմանագիրը. ՔՊ-ական պատգամավոր
«Նախկինում եղել է 40 քկմ, իսկ սեպտեմբերի 13-ից հետո ավելացել է մոտ 60 քկմ-ով, ընդհանուր՝ անցած տարվա մայիսից մինչև այսօր 127 քկմ տարածք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի տարածքից քանի՞ քառակուսի կիլոմետր է անցել Ադրբեջանին։
Դիարկմանը՝ ինչո՞ւ մինչ այժմ այդ մասով հստակ թվերով չի ասվել, Մելքոնյանն ասաց․ «Ո՞նց չի պարզաբանվել, ասվել է, որ իրենք գրավել են մեր հենակետերը, չգիտեմ քանի դիրքի մասին է խոսքը։
Նոր առաջնագիծ ենք ձևավորել, ինժեներական աշխատանքները գրեթե ավարտվում են։ Նահանջ չի եղել, հարձակվել են մեր տարածքների վրա, գրավել են, չենք նահանջել, մինչև վերջ կռվել ենք»։
ՔՊ-ական խոսքով, 32 տարի սահմաններում կրակոցներ եղել են, միշտ էլ կլինեն, քանի դեռ, ըստ նրա, սահմանագծում և սահմանազատում չի եղել։ Նա նաև նշեց. «Քանի դեռ մենք այս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կլինի, ամեն ինչ էլ կկորցնենք, եթե այս խելքին ենք մնալու»։
Գուրգեն Մելքոնյանը հայտարարեց, որ խնդիր է դրված մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիր. «Կլինի՞ դա, թե՞ ոչ, ոչ ոք չգիտի։ Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքեք այդ պայմանագիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Լավ, բա մեր երկրում բահ, քլունգ չի՞ եղել. Սեյրան Օհանյան
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ