Զելենսկին ցանկանում է, որ Արևմուտքը ծածկի Ուկրաինայի 2023 թ. բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է, որ արևմտյան գործընկերները հաջորդ տարի կօգնեն ծածկել երկրի բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտը։ Այդ մասին լուր է տարածել ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի օրը Բեռլինում կայացած կոնֆերանսի ժամանակ, որտեղ նա խոսել է տեսակապի միջոցով, Զելենսկին հորդորել է արևմտյան երկրներին քայլեր ձեռնարկել հենց այդ պահին:
«Այժմ, արդեն այս համաժողովում, պետք է որոշում կայացվի հաջորդ տարի մեր պետբյուջեի դեֆիցիտը ծածկելուն օգնելու մասին: Ուկրաինայի համար դա անտանելի գումար է՝ 38 միլիարդ դոլարի դեֆիցիտ»,-ասել է նա։
Նրա խոսքով, դրանք զգալի միջոցներ են, սակայն արևմտյան երկրները «նման խնդիր իրականացնելու» ներուժ ունեն։ «Այդ ներուժը կա: Այդ ներուժը կա նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ ֆինանսական հաստատությունների շնորհիվ: Մեր երկխոսությունը շարունակվում է: Եվ ես հավատում եմ, որ այն կզարգանա վերացական թվերից մինչև կոնկրետություն: Հստակ գումարներ, կոնկրետ աղբյուրներով»,-եզրափակել է Զելենսկին:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
- Զելենսկի․ Իսրայելը չի օգնում Ուկրաինային օդային տարածքը պաշտպանելու հարցում
- Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը «օգտակար ապուշներ» է անվանել նրանց, ովքեր ոչ Ուկրաինայի պայմաններով խաղաղության կոչ են անում
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները
- Զելենսկին չեղարկել է զորակոչը Ուկրաինայի զինված ուժեր և հետաձգել ժամկետային զինծառայողների զորացրումը