Կրթությունը դարձնում ենք վիճակահանություն. Հովիկ Աղազարյան
«Ինձ բավական տևական ժամանակ մտահոգում ու անհանգստացնում է առաջին դասարանցիների դպրոց գնալու էլեկտրոնային տարբերակնը»,-խորհրդարանում կրթության ոլորտի հերթական դրամաշնորհային համաձայնագրի հաստատման քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և հավելեց. «Պարզ, հասարակ հարց է առաջանում՝ ինչու է այդպես: Որովհետև բոլորը կամ շատերն ուզում են գնալ Չեխովի դպրոց: Իսկ ինչո՞ւ են ուզում գնալ չեխովի դրպորց՝ որովհետև Բանգլադեշի դպրոցում, ենթադրաբար, կրթության մակարդակը ցածր է, իսկ Չեխովի դպրոցում բարձր է: Է դա վատ է, այնպես անենեք, որ Բանգլադեշի դպրոցում էլ կրթության մակարդակը բարձր լինի: Կրթությունը դարձնում ենք վիճակահանություն»:
Պատգամավորը հայտնեց, որ չգիտեն, թե Չոխովի դպրոց գնալ հաջողացրած երեխաները վաղվա տաղանդավոր երեխանե՞րն են, թե ոչ և կարծիք հայտնեց, թե հնրավոր է Բանգլադեշում մնացած երեխաները, ճիշտ կրթություն ապահովելու դեպքում, կարողանային լինել տաղանդավոր և ապագայի համար ավելի օգտակար:
Աղազարյանը նաև հայտարարեց, որ երկու տարի հետազոտություն է արել և պարզել, որ դպրոցական արձակուրդների ժամանակ քաղաքում տրանսպորտի երթևեկությունը հեշտանում է:
«Եթե ես չեմ հասկանում դպրոցն ընտրելու էլեկտրոնային տարբերակի էությունը, իսկ համապատասխան գործընկերները հասկանում են այդ ամեն ինչը, ապա թող բարի լինեն՝ դպրոցական ավտոբուսներ տրամադրեն, որ այդ երեխաներին քաղաքի մի ծայրից մյուս ծայրը տանեն, որպեսզի տատիկները, պապիկները մեքենաները չկանգնեցնեն երրորդ շարքում և քաղաքը պարալիզացնեն»,-հայտարարեց Հովիկ Աղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցն ավարտեցի՝ 16 տարեկան էի, երկու տարի հասունացա նոր գնացի բանակ. Հովիկ Աղազարյան
- Զոհվածի հարազատ երիտասարդ կինը ջուր ցփնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան