Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է զանգահարել Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Point-ին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի օրը Վատիկանում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հաղորդվել է, որ նրանց հանդիպումը տևել է 55 րոպե։
«Ես հորդորեցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին զանգահարել Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի պատրիարք Կիրիլին, ինչպես նաև Ջո Բայդենին», - Ֆրանսիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի առաջնորդն այսպիսով խնդրել է Հռոմի պապին «օգնել խաղաղություն հաստատել Ուկրաինայում»։