Ապագայում ընդդիմության գործողություններում կլինեն նորարարություններ. Սեյրան Օհանյան
«Պատերազմի վտանգ միշտ էլ կա։ Իսկ եթե մարտական գործողությունների հավանականությունը մշտապես գոյություն ունի, պետք է ամրապնդես քո ռազմավարական, հավաքական կամքը, համախմբել ժողովրդին բանակի շուրջ, բանակը մոբիլիզացնել, պետական, ռազմական ներուժը համախմբել, երկիրը դնել ռազմական ռեյլսերի վրա, իրականացնել պաշտպանություն»,- Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ պարտությունների շարանը շարունակական է լինելու այն պարագայում, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են, բանակցողը նույնն է, գտնվում են ներքին, նաև միջազգային հարթակում պարտադրանքի ճնշման ներքո։
«Ճնշումներն այն ուղղությամբ են, որպեսզի վերջնականապես կատարվի Ադրբեջանի և Թուրքիայի կամքը, որ միջանցք բացվի Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, կամ միտումնավոր են անում, որ ինչքան տաս, հակառակորդն այնքան շատ ուզելու է։ Տալու փոխարեն պետք է ամրապնդել պաշտպանությունը»,- ասաց Օհանյանը։
Խոսելով «Դիմադրության» շարժման գործողությունների մասին, նա նշեց, որ աշխատանքը բավարար չէր. «Ինքներս էլ դա տեսնում ենք, հիմա որոշակի վերլուծություն ենք անում, ապագայում մեր գործողություններում կլինեն նորարարություններ»։
Ս.Օհանյանն ասաց, որ «Դիմադրության» շարժումը կանխել է այն ծավալուն և արագընթաց գործընթացը, որը ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա։
«Ակնհայտ է, որ պարտությունից հետո անընդհատ ճնշում են մեր իշխանությունների վրա նույն խաղաղության օրակարգով։
Մեր վրա ճնում են գործադրում մեր թշնամիները, մեր հակառակորդները»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով, Մոսկվայի կողմից ճնշումներ չկան։
«Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործողություններ են ընթանում ենթակառույցների, ճանապարհների բացման ուղղությամբ։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ նետել երկիրն այս կամ այն թևերի կենտրոն, այս կամ այն թևերի շփման հատված, այդ ամենն է թույլ տալիս, որ Հայաստանի վրա ճնշումները շարունակվեն, հատկապես որ մենք երկու բանաձևերի մեջ տեսնում ենք, որ Արևմուտքից մեզ տրամադրված բանաձևը տանում է նրան, որ վերջնականապես կկորցնենք Արցախը»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավ, բա մեր երկրում բահ, քլունգ չի՞ եղել. Սեյրան Օհանյան
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից դուրս գալը ևս մեկ հիմարություն կլինի
- Հանուն հանրային կոնսոլիդացիայի Ռոբերտ Քոչարյանը կհեռանա՞ պայքարի առաջնագծից
- Զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին. Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Անկախության տոնին մենք զորահանդեսներ էինք անցկացնում, հպարտանում մեր բանակով
- Հրատապորեն ձևավորել ազգային համաձայնության իշխանություն․ Սեյրան Օհանյան
- Հերթական քայլն է վերացնելու բանակը․ «Դիմադրության»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան