Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը սպառազինություն ներկրելու համար. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելիս, 2022 թվականի ապրիլին ու օգոստոսին Արցախի դեմ ագրեսիա իրականացնելիս, 2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումից հետո որևէ մեկը չխոսեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների, նրան սպառազինություն մատակարարողների դեմ արգելքների մասին, որոշները սահմանափակվեցին միայն հայտարարություններով։
Իսկ հիմա իրանական ԱԹՍ-ների՝ այս կամ այն երկրին մատակարարումներ իրականացնելու մտադրության ֆոնին, Իրանի դեմ պատժամիջոցների կամ դրա ընդլայնման թեման միջազգային օրակարգի հարց է դարձել։
Այն երկրները, որոնք աչք են փակել կամ սահմանափակվել են միայն հայտարարություններով Արցախի ու Հայաստանի դեմ հարձակումների ժամանակ, նրանք, ովքեր չտեսնելու են տալիս տարբեր երկրների ադրբեջանական մատակարարումները, Ադրբեջանին նոր պատերազմի մղելը, հանկարծ մտահոգված են իրանական սպառազինության հնարավոր արտահանումներով։
Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը, հնարավորությունը սպառազինություն ներկրելու և իր պաշտպանական խնդիրները իրացնելու համար, որտեղից որ հնարավոր է և որով ի վիճակի է երկրի անվտանգությունն ապահովել։
Այս պահին Հայաստանին բաժին է հասել մի իշխանություն, որն անվերջ զիջում/հանձնում է, սակայն այս պարտությունների շղթան պետք է կտրել և սկսել Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգի վերակառուցումն ու պաշտպանական հնարավորությունների ընդլայնումը։
Հարակից հրապարակումներ`
- Պապիկյանը ծանոթանում է հնդկական զենքի ցուցանմուշներին
- Իրանը հերքում է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունները
- Հայ պաշտոնյաները «անհանգստացած են», որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին
- ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. news.am
- Մարդիկ չգիտես ինչի ոգևորվել են Հնդկաստանից առնելիք զենքով․ փորձագետ
- Մովսես Հակոբյան. Նախկինում Ռուսաստանը մեզ ձրի զենք էլ է տվել
- The Economic Times. Հնդկաստանն առաջիկա ամիսներին զենք կմատակարարի Հայաստանին. Գործարքը կնքված է
- Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել. ՀՀ երկրորդ նախագահ
- ANCA. Առաջին անգամ ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան