Nemra-ն ելույթով հանդես կգա Բրյուսովի անվան համալսարանում
Nemra խումբը հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00 ելույթով հանդես կգա Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում՝ ի աջակցություն բուհի ուսանողների։ Այս մասին հայտնում են Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի PR բաժնից։
Համերգի մուտքն ազատ է։ Nemra խմբի անդամներն ընդգծում են՝ մեր օրերում հազվադեպ երևույթ է, որ ուսանողները պայքարում են հանուն իրենց կրթության իրավունքի։
«Ուրախ եմ, որ մեր խմբի երգերը մեծ սեր են վայելում ուսանողների շրջանում։ Վերջերս իմացա, որ խմբի երգերից «Daisy»-ն երկու տարուց ավելի եղել է Բրյուսովի զանգը, իսկ վերջին կես տարվա ընթացքում որպես զանգ է ծառայում մեր «Last chance to love» երգը։ Ի դեպ, վերջինս հաճախ հնչում է ուսանողների պայքարի ընթացքում։ Մենք ուսանողների կողքին ենք, քանի դեռ նրանց պայքարն ու պահանջները չեն խառնվել քաղաքականության հետ»,- նշել է խմբի մենակատար Վան Եղիազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսովցիներին վաղը հրավիրել են կառավարություն
- Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. Դումանյանը հանդիպել է Բրյուսովի ուսանողներին
- «Չենք ձուլվելու» վանկարկելով՝ Բրյուսովի համալսարանի կոլեկտիվը դիմոմ է տարել ԿԳՄՍ նախարարություն
- «Բրյուսովը հաղթելու է». Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
- Ի՞նչ սկզբունքով եք իմ տունը որոշել ոչնչացնել. Բրյուսովի դասախոսը՝ ԿԳՄՍ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին