Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի 21կմ ճանապարհի հիմնանորոգման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ
Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
Հիմնադրամից հայտնում են՝ աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք Պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մասն են:
Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ` երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և, ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 23-ը՝ ժամը 16.00 (Երևանի ժամանակով)։
Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։