ՊՍԺ-ն Մեսսիին նոր պայմանագիր կառաջարկի
ՊՍԺ-ն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին նոր պայմանագիր կառաջարկի։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ ակումբը համաձայնագիր է պատրաստում, ըստ որի՝ պատրաստ է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Լիոնել Մեսսիին առաջարկել նոր երկամյա պայմանագիր՝ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագիրը կներառի նաև մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակ։
Նշվում է նաև, որ ՊՍԺ-ն այժմ աշխատում է հնարավոր գործարքի ֆինանսական կողմի վրա: Ըստ աղբյորի՝ Մեսսին դեմ չէ պայմանագրի երկարաձգմանը։