Գործող իշխանությունները փորձում են ինչ-որ գործողություններ անել, որոնք ավելի շատ ունեն մանիպուլատիվ բնույթ. Արտակ Զաքարյան
Հայկական զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագիրը, որը մշակել էին նախորդ իշխանությունները, ձախողվել է գործող իշխանությունների կողմից։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Իմ կարծիքով՝ այն ձախողվել է միտումնավոր։ Դա ռազմաքաղաքական փաստաթուղթ էր, որի նպատակը ոչ միայն սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումն էր, այլ առաջին հերթին քաղաքական ուղերձ էր ինչպես մեր դաշնակից պետություններին, այնպես էլ տարածաշրջանի երկրներին՝ հատկապես թշնամական տրամադրված երկրին»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ ներկայում գործող իշխանությունները փորձում են ստեղծված իրավիճակում կցկտուր ինչ-որ գործողություններ անել, որոնք ունեն ավելի շատ մանիպուլատիվ բնույթ և արդյունավետության տեսանկյունից անիրատեսական են։
«Մինչև ՀՀ-ն չվերանայի իր ազգային անվտանգության ռազմավարությունը, մենք չենք կարող նշել ուղենիշներ, ռազմավարական տեսանկյունից չենք կարող տեսնել, թե ապագայում մեզ ինչպիսի բանակ է պետք»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան