«Հրապարակ». «Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 21-ին «Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Թեման «ՀՀ անվտանգային հարցերն» են, մասնավորապես՝ ՀԱՊԿ կառույցից Հայաստանի դուրս գալու «հանրային պահանջի» քննարկումը։
Դիմումը հասցեագրվել է նաև ԱԺ արտաքին, պաշտպանության և անվտանգության, պետական-իրավական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովների ղեկավարներին։ «Ակնհայտ է, որ այսօր ՀՀ քաղաքացիներին առավել հուզող հարցը դա ՀՀ անվտանգության և դաշնակցային հարաբերությունների ներկա և ապագա տեսլականներն են, ուստի այս քննարկումը, որպես ժողովրդավարական նախաձեռնություն, համարում ենք անհրաժեշտություն»,- հիմնավորել են դիմումատուները։
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն են իշխանության հովանու ներքո գործող գործիչները, այդ թվում՝ Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը, Ազատ Արշակյանը, ՕԵԿ նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը, Գարեգին Միսկարյանը, Թեհմինե Ենոքյանը և այլք։ Շաբաթներ առաջ նախաձեռնությունը փակ հանդիպում էր ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ, ով վստահեցրել է, որ հարցին ընթացք կտան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան