«Հրապարակ». Այս իշխանությունը մարդու իրավունքները ոտնահարող սկզբունքներ է ուզում կիրառել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս իշխանությունը ոչ միայն վիճելի և աշխարհի շատ երկրներում մերժված օրենսդրական փոփոխություններ է իրականացնում, այդ թվում` ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենք ընդունեց, այլև մարդու իրավունքները ոտնահարող սկզբունքներ է ուզում կիրառել:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում են դատաքննություններ իրականացնել` մեղադրյալների բացակայության պայմաններում: Ասել է, որ 2 անձի գույքի վրա արգելանք են դրել.
«Սպասում ենք մեղադրյալի բացակայության պայմաններում հեռակա վարույթը կարգավորող քրեադատավարական նորմերի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը՝ գործերը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու համար»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան