Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի այցի մասին
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշում, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։
«Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։
Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է գտնում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։
Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկայացավ։
Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Հանրապետության նախագահին»,-1tv.ge-ի հաղորդմամբ, ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը նախատեսում է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով
- Ալիևը Թբիլիսիում հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը
- Ալիևը Վրաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան