Իվետա Տոնոյան. Զատուլինը նաև Ադրբեջանում է անցանկալի անձ հայտարարված
Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ նախագծերը չեն քննարկվել նաև այս պահին խորհրդարանում չներկայացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ։ «Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, անվտանգությունն այն ոլորտը չէ, որտեղ արմատական փոփոխությունները իրականացնելու հետ կապված սխալներ, բացթողումներ թույլ տալու ճոխություն կարող ենք մեզ թույլ տալ։
«Անվտանգությունն այսօր այն հարցն է, որ բոլորիս է մտահոգում՝ անկախ քաղաքական այս կամ այն ուժի պատկանելիությունից։ Սա բացարձակ առաջնահերթություն է, քանի որ մեր երկրի անվտանգության գլխին ծառացած վտանգների մասին մտածում է մեզանից յուրաքանչյուրը։ Բանակում չի կարելի իրականացնել սիրողական մակարդակի բարեփոխում»,-ասաց քաղաքական գործիչը։
Տոնոյանն ընդգծեց՝ անվտանգությունը միայն բանակը չէ, այլև արտաքին քաղաքականությունը, որտեղ անընդհատ վայրիվերումներ են տեղի ունենում։
«Մենք ականատես ենք լինում քաղաքական գծի անընդհատ փոփոխությունների, որը որևէ լավ բանի չի հանգեցնի»,-ասաց նա։
Բանախոսն անդրադարձավ նաև ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը, մտահոգություն հայտնեց, որ այն կունենա հետևանքներ, ինչը մտորելու տեղիք է տալիս։
«Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում։ Այսօր տեղեկացանք Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին։ Որքանով ես տեղյակ եմ, Կոնստանտին Զատուլինը նաև Ադրբեջանում է հայտարարված պերսոնա նոն գրատա իր հայանպաստ գործունեության համար։ Առնվազն տարօրինակ է, որ նույն գործելաոճով հանդես է գալիս նաև Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Տոնոյանը՝ ավելացնելով, որ տեղի ունեցածին հիմնավոր կերպով պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունները։
Հիշեցնենք, որ Կ. Զատուլինը Ադրբեջանի ԱԳ նախարարության կողմից անցանկալի անձ է հայտարարվել 2013 թվականին Արցախի Հանրապետություն այցելելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
- Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները