Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
Մինչ հայտնի կդառնար ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին, երեկ ռուսաստանցի պատգամավորը նամակ է ուղարկել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Զատուլինը Գրիգորյանին խնդրել է աջակցել «Լազարևյան» ակումբի անդամների ու իր այցին Ջերմուկ ու հարակից տարածքներ՝ տիրող իրավիճակին ծանոթանալու համար։ Նախատեսվում ր մինչև 50 մարդու այց Ջերմուկ։
Թելեգրամի իր էջում Զատուլինը հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերին այս ուղղությամբ մտել են Հայաստանի ինքնիշխան արածք։
Զատուլինը հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նախագահն է։ Ակումբի կազմում ընդգրկված են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, վերլուծաբաններ և քաղաքագետներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Երևանում հոկտեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ն այսօր հայտնեց, որ արգելվել է Զատուլինի մուտքը Հայաստան։ Զատուլինը հաստատեց՝ այսօր նման նամակ է ստացել, իր համար վիրավորական է նման որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Կավե զարգացնող խաղեր՝ Ճամբարակից. ստեղծվել են նոր աշխատատեղեր
- Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
- Զատուլին. Ես եկա, իսկ Նենսի Փելոսին մնաց