Պարոն Զատուլինն արդեն հայտարարել է՝ ՀՀ իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ գործունեության վրա. Խամոյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում անդրադարձավ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքին՝ ընդգծելով, որ պարոն Զատուլինն արդեն հայտարարել է՝ Հայաստանի իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։
«Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան թերթով, գաղտագողի, անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Մարդու, ով միշտ աչքի է ընկել բացառապես իր հայամետ դիրքորոշումներով, մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել է Ադրբեջան Արցախ այցելելու և ղարաբաղյան հակամարտության հարցում հայանպաստ դիրքորոշումերով հանդես գալու համար։
Սա աչքալուսանք էր Ադրբեջանին և Թուրքիային, որի քաղաքացիներն անարգելք մուտք են գործում Հայաստան, պղծում Ցեղասպանության հուշահամալիրը, որի պաշտոնյաները, որոնք բազմիցս հանդես են եկել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններով, բայց Հայաստանի օրվա իշխանությունների կողմից չեն հռչակվել անցանկալի անձ, ընդհակառակը՝ արժանացել են նրանց բարեհաճությանը, բաց դռների քաղաքականությանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ Կ.Զատուլինը 1995 թ. Պետդումայի որոշման հեղինակն է, որից հետո ՌԴ խորհրդարանի կողմից ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։
«Հետևողականորեն հայ-ռուսական հարաբերությունները փչացնող օրվա իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում դաշնակից Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի խոսքերն ու անտեսնում նրա հայամետ դիրքորոշումը, քանզի «հավաստի աղբյուրին» բացառապես սեփական աթոռն է հետաքրքրում, այլ ոչ երկրի շահը»,- հայտարարեց Անգնեսա Խամոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Տոնոյան. Զատուլինը նաև Ադրբեջանում է անցանկալի անձ հայտարարված
- Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
- Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
- Զատուլին. Ես եկա, իսկ Նենսի Փելոսին մնաց
- Բաքվի հետևում կանգնած է Թուրքիան. Զատուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան