Պատերազմից հետո Ներքին Հանդում ձևավորված գրեթե ամբողջ առաջնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Գրիգորյան
«Որևէ բարեփոխում, ըստ էության, չկա, բոլորը դատարկ հայտարարություններ են, ուրիշ ոչինչ»,-«Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա, ռեալ որևէ բարեփոխում նշանակում է, որ պետք է տեսանելի լինեն արդյունքները, հատկապես սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումից հետո տեսան, թե ինչպիսի իրավիճակի առաջ են կանգնած։
«Պատերազմից հետո Ներքին Հանդում ձևավորված գրեթե ամբողջ առաջնագիծն անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո ադրբեջանական զորքերը Հայաստանի սահմաններից գտնվում էին տասնյակ կիլոմետր հեռավարության վրա, միայն Փաշինյանի առանձին հրամանների պատճառով է, որ ադրբեջանական զորքերն ավելին վերցրեցին ՀՀ-ից տարածքներից։
Ա. Գրիգորյանը նշեց, որ պատերազմից հետո մարդկանց ունեցած զգացողությունը, որ պետությունն իրենց մեջիքն չէ, այսօր շարունակվում է։
«Քանի դեռ ազգային, պետական իշխանություն չունես, որը հետապնդի քո ազգային, պետական շահը, քո սահմաններն ամուր պահի, քաղաքացու աչքը լինելու է այս պետությանը, այն պեությոնը և ոչ երբեք սեփական կորողությանը։ Սա մեծագույն ողբերգություն է»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, այժմ Սյունիքում են ադրբեջանական, ռուսական զորքեր, հայկական ուժեր, եվրոպայից դիտորդներ, անմիջապես սահմանին Իրանն է անընդհատ զորավարժություններ իրականացնում, դեռ խոսք է գնում այլ ձևաչափերով ներգրավածությունների մասին։
«Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի Սիրիա չդառնանք։ Մեր խնդիրը պետք է լինի տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ չդառնանք։ Բայց այն, ինչ ես հիմա տեսնում եմ, այս իշխանությունների վարած քաղաքականությունը բերում է նրան, որ մենք կարող ենք այդ բախման կետը լինել։ Եվ այդ բախման ամենահավանական կետը հենց Սյունիքում է, քանի որ տարբեր ուժերի դասավորվածություններ կան։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինել»,- ասաց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան