Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Թելագրամի իր ալիքում հրապարակել է Հայաստան իր մուտքն արգելված լինելու մասին ստացած նամակը։
Նամակին կից գրառմամբ նշվում է, որ Զատուլինի համար այն անսպասելի էր ու վիրավորական։
«Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպԴա մեզ համար հանկարծակի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Ինձ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ, իմ հայտարարությունները վնաս են հասցնում ՀՀ-ին»,-նշել է նա։
Նշվում է, որ նամակը Զատուլինի էլեկտրոնային փոստին ստացվել է այսօր՝ հոկտեմբերի 25-ին։ Նամակը ՌԴ պատգամավորին ուղարկել է Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, որը նախկինում եղել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Զատուլինը հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նախագահն է։ Ակումբի կազմում ընդգրկված են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, վերլուծաբաններ և քաղաքագետներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Երևանում հոկտեմբերի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
- Զատուլին. Ես եկա, իսկ Նենսի Փելոսին մնաց
- Բաքվի հետևում կանգնած է Թուրքիան. Զատուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան