Զատուլին. Դիմակները հանվել են
«Այդ որոշումն ինքնին վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին»,-հայտարարել է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։
Նա նշել է՝ Հայաստանում շատ ընկերներ ունի, բայց դիմակները, անշուշտ, հանվել են։
«Թեև իմ անձնական վերաբերմունքը հայերի և բուն Հայաստանի նկատմամբ չի փոխվել։ Այս իրավիճակում բավականին հեշտ կլինի իրական վնասատուներ գտնել հենց հանրապետության ներսում, հավատացեք, որ դրան շատ են, բայց նրանք Պետդումայի պատգամավորներ չեն, և մասնավորապես ես»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ն գրեց, որ Կ. Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։ Զատուլինն այդ որոշման մասին նամակն ԱԺ-ից ստացել է այսօր։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Զատուլինն արդեն հայտարարել է՝ ՀՀ իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ գործունեության վրա. Խամոյան
- Իվետա Տոնոյան. Զատուլինը նաև Ադրբեջանում է անցանկալի անձ հայտարարված
- Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան