«Ժողովուրդ». ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը իշխանություններից նոր առաջարկ է ստացել՝ գնալ ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությունից հետ է վերցրել իր՝ ՀՀ գլխավոր զինդատախազ դառնալու դիմումը. թեկնածուն միայն նա էր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա քաղաքական իշխանություններից նոր առաջարկ է ստացել եւ որոշել է գնալ Բարձրագույն դատական խորհուրդ, դառնալ ԲԴԽ անդամ:
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում բոլորը կողմ են եղել Հայկ Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու տարբերակին: Իսկ ո՞վ է լինելու զինդատախազ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ գլխավոր դատախազը զինդատախազ կնշանակի համակարգի ներսից, իսկ թե ով կլինի նա, առայժմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերջնական որոշում չունի:
Հիշեցնենք, որ զինդատախազի պաշտոնի համար նշանակված մրցույթը պետք է կայանար հոկտեմբերի 21-ին, սակայն Հայկ Գրիգորյանի քայլից հետո մրցույթը չի կայացել, եւ պատերազմի մեջ գտնվող մեր երկիրը մեկ ամսից ավելի է, ինչ զինդատախազ չունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա