Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
«Կոնստանտին Զատուլինն այս պահին մասնակցում է նիստի, և չի կարող պատասխանել հարցերին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի քարտուղարը։
Նրա խոսքով, Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու մասին տեղեկատվությանը մեկնաբանություն կլինի ավելի ուշ։
Նշենք, «Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
«Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:
Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը։
Նկատենք, սակայն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկա ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի մասին։ Հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի մասին»,-գրել է ՀԺ-ն ու այս նյութին կից հրապարակել է Կ. Զատուլինի ու Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը։
Նշենք, որ Կ. Զատուլինը մշտապես հանդես է եկել պրոհայկական հայտարարություններով։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլին. Ես եկա, իսկ Նենսի Փելոսին մնաց
- Բաքվի հետևում կանգնած է Թուրքիան. Զատուլին
- Պետք է որոշել Ադրբեջանի բնութագրերը և համապատասխան ճնշում գործադրել նրա վրա. Կոնստանտին Զատուլին
- Ամենադառն ու տհաճն այն է, որ չկանխեցինք ու թույլ տվեցինք Արցախյան պատերազմը. Կոնստանտին Զատուլին
- Զատուլին. «Նման պահի չաջակցել հայ ժողովրդին, նշանակում է՝ Ռուսաստանը դավաճանի իրեն»
- Զատուլին. Առանց Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ
- Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ մակարդակով չկազմակերպեց Ղարաբաղի պաշտպանությունը. Կոնստանտին Զատուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան