«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում»
«Էրմենիհաբերը» գրում է.
«Թուրքիայի նախագահի «խոսափողի» համբավն ունեցող թուրքական «Sabah» թերթի կայքը հոդված է հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
«Այս պահին երբ կարգավորման գործընթացը շարունակվում է ընթանալ դրական ուղղությամբ, հայ-թուրքական սահմանների բացման հարցում մատնացույց է արվում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը»,- ասվում է հոդվածում։
«Sabah»-ի դիվանագիտական աղբյուրները շեշտել են, որ տարածաշրջանի գործընթացները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջականություն: Հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի՝ հուլիսի 1-ին ընդունած որոշումներն ամբողջականացնելու նպատակով մոտ ապագայում ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով։
Թուրքական աղբյուրը պնդում է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Երկու երկրների միջև արվելիք ամենալուրջ քայլ է դիտարկվում ցամաքային սահմանով առևտրի իրականացման մեկնարկը:
Ըստ հիշյալ աղբյուրի, եթե նախքան հայ-թուրքական սահմանի փակումը (1993թ.), սահմանով տեղափոխվում էր 40.000տ ապրանք և անցնում 140.000 մարդ, ապա սահմանի բացման դեպքում այդ թիվն այսօր առնվազն կտասնապատկվի։
«Sabah»-ը նշում է, որ եթե Աքյաքայի (հայկական կողմից՝ Ախուրիկ-խմբ.) սահմանային անցակետը բացելու որոշում կայացվի, ապա 1 ամսում հնարավոր է աշխատանքային պատրաստի վիճակի բերել այն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները