Անընդունելի է Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումն անտեսելը․Պոլյանսկին՝ ՄԱԿ-ին
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լռությունը Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա հարձակումների մասով։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ Սիրիայում ապակայունացնող գործոններից են իսրայելական հարձակումները՝ Սիրիայի և հարևան արաբական երկրների օդային տարածքի համակարգված խախտմամբ, որոնց ընթացքում հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին։
«Սիրիացիները բազմիցս դիմել են Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կազմակերպության կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումների փաստերի առթիվ։ Մենք անընդունելի ենք համարում այդ նամակները առանց պատշաճ պատասխանի թողնելը»,- ասել է Պոլյանսկին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան