«Ստեփանակերտ -Մարտակերտ նոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հետպատերազմյան շրջանում Արցախում իրականացվող ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն ավարտական փուլում է։Այս մասին հայտնում են ԱՀ Քաղաքաշինության Նախարարությունից։
«Ստեփանակերտ - Մարտակերտ մայրուղու նոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա օգոստոսին։ Ճանկաթաղ համայնքով անցնող նշված ճանապարհահատվածով Ստեփանակերտից Մարտակերտ և հակառակ ուղղությամբ ընդհանուր ավտոճանապարհը շուրջ 20 կիլոմետրով կլինի ավելի կարճ, քան գործող Ստեփանակերտ - Դրմբոն - Մարտակերտ մայրուղով։
Երկարությունը կազմում է 27 կիլոմետր, իսկ լայնությունը ուղիղ հատվածներում 6 մետր։
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնելիս՝ բացի հիմնական հատվածում կատարված աշխատանքներից, շուրջ 3 կմ հատվածում բացվել է նոր ծրագիծ՝ իրականացվելով լայնածավալ հողային աշխատանքներ։
Ներկայումս ավտոճանապարհի ասֆալտապատումն արդեն ավարտվել է և իրականացվում են կահավորման աշխատանքները՝ կողնակերի լրացում և հարթեցում, վտանգավոր շրջադարձների հատվածներում բետոնե արգելափակոցների տեղադրում, ճանապարհային նշանների տեղադրում, գծանշում և այլն։
Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան» և «Վերածնունդ» ՍՊ ընկերությունները և «Ճանշին» ՓԲԸ-ն»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում