ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ-հաճախորդները ռուսաստանյան ՎՏԲ բանկի հաճախորդներից կկարողանան ակնթարթորեն ստանալ գումարներ ՀՀ դրամով իրենց հաշվին կամ քարտին՝ տրամադրելով ուղարկողին միայն բջջային հեռախոսահամար: Միջազգային փոխանցումները դեպի բարեկամ երկրներ հասանելի են ВТБ Онлайн հավելվածի սեփական ծառայությունում: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր ծառայությունը։
Փոխանցումն ուղարկվում է ֆիզիկական անձ հաճախորդի՝ ՎՏԲ բանկում ռուսական ռուբլով բացված հաշվից: Ստացողի քարտին կամ հաշվին գումարը մուտքագրվում է անմիջապես ՀՀ դրամով: Փոխարկումն ազգային արժույթի հաշվարկվում է փոխանցումը կատարելու պահին և հաստատվում փոխանցման պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող փոխարժեքով: Մինչև փոխանցման հաստատվելը, ուղարկողը նախապես տեսնում է վճարման արժույթով փոխանցվող գումարը, ինչպես նաև գանձվող միջնորդավճարի չափը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար չափազանց կարևոր է միջազգային փոխանցումների հասանելիությունը, քանի որ պատմականորեն երկրի մեծ թվով բնակիչներ ապրում և աշխատում են Ռուսաստանում, ովքեր սովոր են ակնթարթորեն միջոցներ փոխանցել իրենց մտերիմներին: ՎՏԲ-ի նոր ծառայությունը՝ գումարի փոխանցում բջջային համարով, զգալիորեն կհեշտացնի այս գործընթացը, ընդ որում, փոխանցման գումարն անմիջապես փոխարկվում է ՀՀ դրամի, ինչը շատ հարմար է»,- մեկնաբանեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի -Տնօրինության նախագահի տեղակալ Անդրեյ Պրոնինը։
Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В валюте за рубеж и по РФ» գործարքը և երկիրը, այնուհետև՝ «По номеру телефона» տարբերակը: Ապա անհրաժեշտ է որպես ստացող բանկ ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկը, մուտքագրել անհրաժեշտ տվյալները՝ ստացողի հեռախոսահամար և գումար, ինչպես նաև հաստատել միջնորդավճարի չափը և կատարել փոխանցումը: Միջոցներն ակնթարթորեն կմուտքագրվեն ստացողի հաշվին:
Փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի, ամսական գումարը՝ 300 հազար ՌԴ ռուբլի: Միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում Android սարքերի համար և Ինտերնետ բանկ համակարգում:
Ավելի վաղ ՎՏԲ-ն մեկնարկել էր բանկային տվյալների միջոցով դրամական փոխանցումներ ազգային արժույթով դեպի ասիական և հարևան երկրներ, այդ թվում՝ դեպի Հայաստան: Դրա համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն` չծախսելով լրացուցիչ ժամանակ հաշվի ամբողջական տվյալները լրացնելու վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ ՀՀ դրամով
- Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն սկսում է «Мир» քարտերի սպասարկումը