Փաշինյան. Ադրբեջանի պահվածքը հակահումանիստական է
«Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար։ Սա հակահումանիստական և անընդունելի պահվածք է»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»։
Փաստորեն պայմանավորվածություններն այս անգամ էլ չեն կատարվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Ըստ պաշտոնական վիճայագրության, ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
Since 9/14 #Azerbaijan has been creating different obstacles for search operations of dead bodies of #Armenian soldiers in the zone of the latest Azerbaijani occupation. This is anti-humanistic and unacceptable behavior.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 25, 2022
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սոչիում. «Վեդոմոստի»
- Թվիթերում արձագանքում են Փաշինյանին. Հույս մի հայտնիր, պահանջիր
- Մինչ Փաշինյանը թվիթերում սպասում է Ադրբեջանի արձագանքին, նրան արձագանքում են ադրբեջանցիները
- Նիկոլ Փաշինյան. Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան