Դոլարը հատեց 400 դրամի շեմը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր հատել է 400 դրամի սահմանագիծը։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է rate.am կայքից, Հայաստանի բանկերում ժամը 15:00-ի դրությամբ դոլարը գնում են միջինը 398.35 դրամով (արժեզրկվել է 1.06 դրամով), վաճառում՝ նվազագույնը 404 դրամով:
Փոխանակման կետերում դոլարի առքը 400 դրամ է, իսկ վաճառքը՝ 404-406 դրամ։
Դրան զուգահեռ արժևորվել է եվրոն։ Մասնավորապես, գնման միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 387.44 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 397 դրամ։
Ռուսական ռուբլին ևս արժևորվել է։ Այսպես, ՀՀ բանկերում միջին առքը կազմում է 6 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.50 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան