Սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ. Ալեն Սիմոնյան
«Սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ, մեր սահման ներուխուժած օտարերկրյա զորք»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանն այնքան մեծ չէ, որպեսզի հանդուրժի թեկուզ մեկ մետր։
«Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները ոչ մի երկրի հետ։ Հայաստանն ուզում է իր նկատմամբ լինեն արդար, իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածեն, դրա համար անելու է ամեն ինչ»,- ասաց Սիմոնյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանը սպասում է ՀԱՊԿ արձագանքին, իսկ արձագանքն այս փուլում առնվազն պետք է լինի քաղաքական։
«Հետագայում, եթե պարզ դառնա, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, կարող ենք ուղղակի կանգնել փաստի առաջ, երբ որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել։ Բայց Հայաստանի իշխանություններում այսօր նման հարց չի քննարկվում, մենք կրկնում ենք՝ սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքի»,- ասաց նա։
Հարցին՝ ինչքա՞ն եք սպասելու, Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ այս իրավիճակն արդեն ի ցույց է դնում, որ ժամանակը շատ քիչ է մնացել, որ մենք որոշում կայացնենք, քանի որ Հայաստանի ամենանեղ տարածքը 30 կմ չափ է։ Մենք մեզ շատ բան չենք կարող թույլ տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ադրբեջանի պահվածքը հակահումանիստական է
- ՊՆ-ն գիտի տեղանքներ, որտեղ զինծառայողների դիեր կան, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները հանվել. ՄԻՊ
- Նիկոլ Փաշինյան. Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս
- 13-օր է՝ Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր. Անհայտ կորած զինծառայողի հայր