Կարճատև դադարները խոչընդոտ չեն լինի կառավարության ասֆալտապատման ծրագրերը կյանքի կոչելու համար. Գնել Սանոսյան
«Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի արդյունքում մեր և՛ բնակավայրերը, և՛ քաղաքացիական ենթակառուցվածքներն ակնհայտորեն թիրախավորվել են»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա հայտնեց, որ դրա մասին է խոսում երեք մարզում տարբեր ենթակառուցվածքների՝ ջրամբարների, գազատարների, էլէկտահաղորդակցման գծերի թիրախավորումը:
«Այդ ենթակառուցվածքների թիրախավորումը բազմաթիվ խնդիրենրի բերեց, բայց մենք և համապատասխան ոլորտների գործընկերները փորձել ենք դրանց արագ արձագանքել, որից ամենահրատապը էլեկրականության և գազատարների վերկանգնումն է եղել, որը հնարավորինս արագ է արվել»,-հայտարարեց նախարարը և հավելեց. «Մենք խնդիր ենք ունեցել դեպի Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ, որտեղ վերականգնման հնարավորություն չկար, քանի որ հակառակորդը կրակում էր վերականգնվող աշխատակազմի ուղղությամբ և մոտ 10-12 ժամ խնդիր ունենալուց հետո այն նույնպես հաջողվեց վերականգնել»:
Սանոսյանը հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ անվտանգությունից ելնելով ստիպված են եղել մի շարք աշխատանքներ դադարեցնել նաև ճանապարհաշինության ոլորտում, բայց կարծիք հայտնեց, որ այդ կարճատև դադարները խոչընդոտ չեն լինի կառավարության ասֆալտապատման ծրագրերը կյանքի կոչելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ի կողմ ձայներով և «Պատիվ ունեմ»-ի 4 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց և սպառեց նիստերի օրակարգի հարցերը
- Կրթությունը դարձնում ենք վիճակահանություն. Հովիկ Աղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին