«Հրապարակ». Փաշինյանը չի մարսել իր իշխանության դեմ ուղղված «հանդգնությունը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պնախարար Սուրեն Պապիկյանի և Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը նախօրեին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից ազատվել է` իշխանությունների դեմ արած հայտարարության պատճառով։
Հիշեցնենք, որ Անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ընդամենը մեղմ քննադատական կոչ. «Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։
Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մարսել իր իշխանության դեմ ուղղված այս «հանդգնությունը», որքան էլ Կատվալյանի ազդեցիկ մտերիմները փորձել են հարթել խնդիրը։ Ի դեպ, Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա էր տեղափոխվել այս տարվա մարտին։
Նրան գործուղել էին, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը և աշխատի Երևանի ավագանու 2023-ի ընտրությունների համար: Մինչ այդ նա զբաղեցնում էր Դավթաշենի թաղապետի պաշտոնը։ Արձանագրենք, որ իշխանությունը դեմ է կարմիր գծեր պահելուն և զոհվածների ծնողներին քաշքշելն ու ոստիկանություն քարշ տալը խրախուսում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա