Նարեկ Սամսոնյան. Հետաքրքիր զուգադիպությամբ «անցանկալի անձինք» Հայաստանի բարեկամներն են
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.
«Փաշինյանի իշխանությունը վերջին գործողություններով բացահայտ դեմարշ է անում ընդդեմ ՌԴ-ի: Վերջին գործողություններով փաշիզմը Հայաստանում անցանկալի անձ է հայտարարել ՌԴ Պետդումայի իշխող ուժի ամենահայտնի պատգամավորներից մեկին և Պուտինի լրատվական քարոզչության գլխավոր պատասխանատուին:
Վերոգրյալ գործողությունները միտված են ավելի ու ավելի սրել հայ-ռուսական հարաբերություններն ու արդեն անցնում են Ռուբիկոնը:
Ռուսաստանի պատասխանն էսքանից հետո պետք է լինի անհամարժեք բայց հուսանք, որ գոնե էս պարագայում ռուսները կհասկանա, որ մեղավորը հենց փաշիզմն է ոչ թե հայ ժողովուրդը:
Ընդհանրապես ռուսական կողմը վերջին 4 տարիների ընթացքում այդպես էլ իր իրական շահը չհասկացավ Հայաստանում և էս գործողությունները հենց դա չգիտակցելու հետևանք են:
Հ.Գ. Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ «անցանկալի անձինք» Հայաստանի բարեկամներն են և փաշիզմի անհաշտ հակառակորդները»։