Ես ցանկանում եմ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ. Փաշինյան
«Ես ցանկանում եմ և կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։ Ինչքանով է դա իրատեսական. ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, հույս ունեն և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։
«Ինչքանով է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ Պրագայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»։
Նա կարևորեց հետևյալ հանգամանքը. «Ինչպես նախկինում նշել ենք, պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ և Ադրբեջանի միջև, սա շատ կարևոր հանգամանք է և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն»։
Փաշինյանի խոսքով, շատ լավ կլինի և շատ գոհ կլինի, եթե իրենք կարողանան դա անել, պատրաստ են իրենց կողմից գործադրելու առավելագույն ջանքերը, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։
«Թշնամանքն ու ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, եթե դա կառավարելի չէ, իր հետ կարող է բերել միայն վնաս։ Ավելի բարձր հայտարարություններ ցավոք կամ բարեբախտաբար ես չեմ կարող անել, բայց որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում թշնամանքը, ինձ համար փաստ է»,- ասաց նա։
Հարցին՝ շատ է քննարկվում, որ փոխադարձ տարածքային ամբողջականություն ճանաչելու արդյունքում մենք արդեն հրաժարվում ենք Արցախից, «արդյո՞ք մենք նոր պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և եթե հղում ենք կատարում 1991 թվականի սահմաններին, ինչ-որ նորություն կա՞, ինչպե՞ս ենք մեկնաբանում տարածքային ամբողջականություն ճանաչելը՝ մենք Ադրբեջանի, Ադրբեջանը մեր», Փաշինյանն ասաց. «Մի քանի անգամ ասել եմ, որ մենք հղում անեք անում 1992 թվականի փետրվարին Հայաստանի Գերագույն խորհրդում վավերացված փաստաթղթի վրա, այսինքն հղում ենք անում մի փաստաթղթի վրա, որը ՀՀ օրենսդրության մաս է, ՀՀ օրենք է և այդ փաստաթուղթն ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք ընդդիմադիրներ եղել են ընդունող մարմնի անդամ պատգամավոր։
Երկրորդ՝ Արցախի հետ կապված ես ասել եմ, որ ԼՂ հարցի կարգավորման մադրիդյան սկզբունքները ճանաչելով, այն ճանաչած իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մասին։ Դրա մասին բավականին ծավալուն ելույթ եմ ունեցել այս ամբիոնից»։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին