Ուկրաինայի պաշտպանության նախարարն իր երկիրն անվանել է զենքի փորձադաշտ
Ուկրաինային զենքի մատակարարումները թույլ են տալիս արևմտյան երկրներին փորձարկել դրանք մարտական պայմաններում և այս իրավիճակը նման է նրանց միջև արդյունավետության մրցակցությանը: rbc.ru-ն հայտնում է, որ Politico-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Նա նշել է, որ ուկրաինական բանակն ունի ութ տարբեր 155 միլիմետրանոց հրետանային համակարգեր, որոնք օգտագործում է մարտերում։
Ռեզնիկովը լավատեսություն է հայտնել Աբրամս տանկերի և F-16, F-15 կամ Gripen կործանիչների ձեռքբերման հեռանկարների վերաբերյալ։ Նա մատնանշեց, որ այդ զինատեսակների մատակարարումից հրաժարվելը չի նշանակում, որ երբեք չեն մատակարարվի։ Որպես օրինակ՝ նա բերել է Stinger շարժական հակաօդային համակարգի հետ կապված իրավիճակը: Նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը հրաժարվեց այն փոխանցել Ուկրաինային, սակայն ռուսական զորքերի մուտքից մեկ ամիս առաջ նրանք հավանություն տվեցին Լիտվայից համալիրի մատակարարմանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան «օգուտներ է քաղում» ՌԴ-ի դեմ իրականացվող պատժամիջոցներից
- Զելենսկին ցանկանում է, որ Արևմուտքը ծածկի Ուկրաինայի 2023 թ. բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտը
- Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
- Զելենսկի․ Իսրայելը չի օգնում Ուկրաինային օդային տարածքը պաշտպանելու հարցում