Ստեփան Դանիելյան. Ցանկացած սթափ երկիր միջազգային հարաբերություններում պետք է խուսափի նման բաժանումներից
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մեր քաղաքականության ստրատեգիան պետք է լիներ ամեն կերպ խուսափել համաշխարհային այս սևի ու սպիտակի բաժանման մեջ հայտնվելուց, սակայն գործող կառավարությունն ամեն ինչ արեց, մեզ այդ բաժանման կիզայետ մտցնելու համար, համապատասխան վտանգներով հանդերձ:
Հայաստանի հանրությանը բաժանելով սև ու սպիտակի, այն մասնատելով, ատոմիզացնելով ու խաոսի վերածելով, հայտնի անձը սև ու սպիտակի բաժանումն արդեն տարածում է միջազգային հարաբերությունների վրա:
Հանրությանը ներազգային օրակարգով մասնատելուց հետո, հիմա նույն հանրությունը բաժանվում է մասերի ըստ արտաքին քաղաքականության օրակարգի ու տեղի է ունենում մի բան, ինչն աներևակայի էր, հանրային եթերում արդեն բացեիբաց Սպիտակ են հայտարարվում Թուրքիան ու Ադրբեջանը, շուտով Սև կհռչակվի նաև Իրանը, սակայն դա դեռ մի կողմ:
Արտաքին քաղաքականությունը ներկայացնելով նման պարզ սխեմայի մեջ, որտեղ գոյություն չունի ազգային շահ, այլ կան էմոցիաներ, արդեն Հայաստանն է սկսում դրսի երկրների համար ընկալվել սևի ու սպիտակի երանգներով: Մենք դառնում ենք սև գլխավոր խաղացողներից մի մասի համար ու սպիտակ (օգտագործվող խաղաքարտ) մյուսների համար: Մենք տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել Ուկրաինայում, ժամանակին ինչ եղավ Վրաստանի հետ:
Ցանկացած սթափ երկիր միջազգային հարաբերություններում պետք է խուսափի նման բաժանումներից: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակն ու դիմակայության ռեսուրսների բացակայությունը, սա կարող է ողբերգական ավարտ ունենալ:
Բայց քանի կա հայտնի անձը, որը երկրի գոյությունը վտանգելով, միայն նման եղանակով է կարողանում իր ֆիզիկական գոյությունը երկարաձգել, մենք այս վտանգավոր թնջուկից դուրս գալու ելք չունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Սա կարող է բերել Հայաստան-Իրան հարաբերությունների վատացմանը
- Ստեփան Դանիելյան. Ինչ է կատարվում Թուրքիայի և Իրանի միջև
- Ստեփան Դանիելյան. Պետք է վերադառնալ իրականություն, ուրիշ վանդակ մեզ համար չկա
- Ստեփան Դանիելյան. Պատկերացնո՞ւմ եք, ինչ է նշանակում անվտանգային համակարգի կառուցում առանց Ռուսաստանի
- Ստեփան Դանիելյան. Հայաստանում ընդամենը մի մարդ կա, ով ունի ապագայի նախագիծ
- Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Էջմիածնի Սամիթի աշխատանքները Տեր-Պետրոսյանը հայտարարեց ավարտված, որ էլ ավելի անհարմար վիճակում չհայտնվի
- Ստեփան Դանիելյան. Խաղադրույքն Ուկրաինայի, կամ Ռուսաստանի, որպես պետություն լինելն է
- Խաղը գնում է ԱՄՆ սցենարով. քաղաքագետ Ստեփան Դանիելյան. news.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան