ՄԱԿ. 2021 թ-ից ի վեր ավելի քան 5,6 հազար մարդ զոհվել է դեպի Եվրոպա միգրացիոն ճանապարհներին
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) «Անհայտ կորած միգրանտներ» նախագծի շրջանակներում արձանագրել է, որ 2021 թվականի սկզբից դեպի Եվրոպա և Եվրոպայի ներսում միգրացիոն երթուղիներում մահացել է 5 684 մարդ։
Մահացությունների ամենաբարձր թիվը նկատվում է Միջերկրական ծովով անցնող երթուղիներում, Եվրոպայի հետ ցամաքային սահմաններում և հենց մայրցամաքում։
«2014 թվականից ի վեր մենք գրանցել ենք ավելի քան 29,000 մահ դեպի Եվրոպա միգրացիայի ժամանակ»,- ասել է Ջուլիա Բլեքը՝ ՄՄԿ 2021 նոր զեկույցի հեղինակը։ «Այս մահերը ևս մեկ մռայլ հիշեցում են միգրացիայի ավելի օրինական և անվտանգ ուղիներ գտնելու հրատապ անհրաժեշտության մասին»,- հավելել է նա։
ՄՄԿ-ն կոչ է անում Եվրոպայում և նրա սահմաններից դուրս գտնվող պետություններին ձեռնարկել հրատապ և կոնկրետ գործողություններ՝ միգրացիոն ճանապարհորդությունների ժամանակ կյանքեր փրկելու և մահացությունը նվազեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա