Մահացել է 50 տարի չլողացած իրանցի ճգնավորը
Իրանցի լրագրողների կողմից «աշխարհի ամենակեղտոտ մարդը» մականունը ստացած Ամու (քեռի) Հաջին ապրում էր Ֆարս նահանգում և ավելի քան կես դար կտրականապես հրաժարվում էր լողանալուց ու լվացվելուց, քանի որ վախենում էր՝ ջրից ու օճառից կարող էր մահացու հիվանդություն ձեռք բերել։
Ամու Հաջին վերածվել էր տեսարժան մարդու, ժամանակ առ ժամանակ նրա մոտ էին գալիս լրագրողներ՝ իրենց ընթերցողներին յուրօրինակ պատմություն ներկայացնելու համար։
BBC-ի ռուսական ծառայությունը գրում է՝ Դեզգա գյուղի բնակիչները «քեռի Հաջիի» համար խրճիթ էին կառուցել, սակայն նա գերադասել է ապրել հողում արված փոսում։
Օրինակ՝ 2014 թվականին անգլալեզու Tehran Times-ին տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ ամենից շատ սիրում է խոզի միս, նախընտրում է ապրել փոսում, թեև երբեմն քնում է խրճիթում։ Նա իր անսովոր ապրելակերպը բացատրել է հանգամանքով, որ երիտասարդ տարիներին ենթարկվել է հուզական ցնցումների։
Նա մոլի ծխող էր։ Հաճախ միաժամանակ մի քանի ծխախոտ էր ծխում։ Երկար տարիներ չլվաղվելու հետևանքով ճգնավորի մաշկը սևացել էր, ծածկվել կեղտով, բայց դա նրան ամենևին չէր անհանգստացնում։
Մի քանի ամիս առաջ համագյուղացիները համոզել էին նրան լողանալ։ Դրանից հետո քեռի Հաջին սկսել էր թուլանալ, մահացել է անցած կիրակի։
Թե որնէ մահվան հստակ պատճառը, չի հաղորդվում, ենթադրվում է, որ հիգիենայի սովորույթների անսպասելի փոփոխությունը նրան օգուտ չի տվել։ Նա 94 տարեկան էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան