Իմ տեղեկություններով, հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը գնալու է Սոչի. Ալեն Սիմոնյան
«Որևէ փաստաթուղթ, որը դրված է սեղանի վրա, այսօր գոյություն չունի։ Կան հարյուրավոր առաջարկներ, հարյուրավոր տարբերակներ, կարծիքներ, պատկերացումներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական առաջարկներ են, նա պատասխանեց. «Գիտեք ինչ, կան բոլոր տեսակի առաջարկներ։ Նույնիսկ նույն մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում, տարբեր պատկերացումներ կան, բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին Հայաստանի վարչապետը բազմիցս խոսել է»։
Ինչ վերաբերում է մինչև տարվերեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին հայտարարություններին, ԱԺ նախագահն ասաց, որ «մինչև տարվա վերջ» այդ արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետևանք չէ, լռելայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված ցանկություններ ունեն։
«Ես էլ եմ ցանկանում հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ անգամ նշեմ, շահարկումների թեմա չդառնա, Հայաստանի 29 800 քմ-ը մեզ համար երբեք քննարկման առարկա չի կարող լինել։ Հնարավորինս արագ, ըստ իս, պետք է կնքցի խաղաղության պայմանագիրը։
Բոլոր այն տարածքները, որոնք միջանզայանորեն ճանաչված ՀՀ տարածք է, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն, դա մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ առաջին կետն է»,- ասաց Սիմոնյանը։
Նա նաև հայտնեց, որ, իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։ Հարցին՝ հանդիպում տեղի ունենալո՞ւ է Իլhամ Ալիևի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ այո»։
Ալեն Սիմոնյանի խոսքով, Ռուսաստանն ասում է՝ Ադրբեջանը նույնպես դաշնակից է, բայց, ինքը համարում է, որ դա ճշմատություն չէ. «Ադրբեջանի իշխանությունները ռուս գործընկերներին ստում են, խաբում են»։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքել այդ պայմանագիրը. ՔՊ-ական պատգամավոր
- Ալիևը Թբիլիսիում հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը
- Այն ինչ տեղի է ոնենում «խաղաղության գործընթաց» անվան տակ շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․ Արմեն Ռուստամյան
- Արմեն Գևորգյան. Խաղաղության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները
- Ռուբինյան. Անհնար է Ադրբեջանի հետ խոսել խաղաղության մասին, մինչ նա կրակում է քեզ վրա
- Երևանը և Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ. Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան