Հայ հինգ ձյուդոիստներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Վրաստանի Գորիում երեկ ուսումնամարզական հավաքը ավարտեց մինչև 23 տարեկան ձյուդոիստների Հայաստանի հավաքականը: Իսկ այսօր գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մեկնել է Բոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:
Այնտեղ վաղը կսկսվի Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ տատամի կելնեն Երվանդ Ներսեսյանը /60 կգ/, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը / երկուսն էլ ՝ 66 կգ/, Արտակ Թորոսյանը և Արսեն Ավեդիսյանը /երկուսն էլ՝ 73 կգ /:
Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան