Հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալների, մանկուրտների մուտքը ևս կարգելվի ՀՀ. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի ինքնիշխան տարածքի, Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձի հանդեպ, անկախ նրանից, որևէ այլ երկիր կներկայացնի, թե ոչ, բնական է, Հայաստանը չի կարող անտարբեր լինել,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին հարցերին։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն մեզ համար կարմիր գիծ է, սահմանները կարմիր գիծ են, ուստի բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ։
Հարցին՝ «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան ևս արգելվա՞ծ է, Սիմոնյանն ասաց. «Նման ինֆորմացիա չունեմ, բայց չեմ բացառում թե ինքը, թե իր ամուսինը, թե հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ, մանկուրտներ, տարբեր մարդիկ, ովքեր ՀՀ, ՀՀ անկախութան, նախկին ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն։ Ի դեպ մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայտություններ կանեն։ Կարող է մի օր ջղայնանամ և պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչպես են ասում։ Վստահ եմ՝ իրենց դուր չի գա, խորհուրդ եմ տալիս ավելի քիչ պաշտպանել»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
- Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ արգելվել է իր մուտքը Հայաստան
- Զատուլինին մերժելով`մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ հանձնաժողովի նախագահին․ Բաբկեն Հարությունյան
- Կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու Հայաստան և Արցախ Կ․ Զատուլինի մուտքի համար․ Արցախի պատգամավոր
- Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է․ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ Զատուլինի մուտքն արգելելու մասին
- Բռնապետիկը արգելում է Զատուլինի մուտքը, որ գրկաբաց ընդունի Կորոտչենկոյին․ Իշխանյան
- Զատուլին. Դիմակները հանվել են
- Պարոն Զատուլինն արդեն հայտարարել է՝ ՀՀ իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ գործունեության վրա. Խամոյան
- Իվետա Տոնոյան. Զատուլինը նաև Ադրբեջանում է անցանկալի անձ հայտարարված
- Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
- Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները