ՀԱՊԿ-ից ակնկալում ենք ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ. Փաշինյան
«Ինչպես տեղյակ եք՝ մեքն դիմել ենք ՀԱՊԿ-ին և նաև կազմակերպության Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել ու գնահատել է իրավիճակը»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում նախաձեռնում են ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկվի դիտորդական խմբի զեկույցը:
Հույս հայտնելով, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը՝ Փաշինյանն ասաց. «Մեր ակնկալիքը շատ հստակ է այդ նիստից, առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական տա տեղի ունեցածին և երկրորդ՝ կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»:
Նա հայտնեց, որ այդ ակնկալիքը ոչ միայն ՀՀ կառավարությանն է, այլև ժողովրդինը և հանրությանը:
«Կարծում եմ, որ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք բարձրացվել են այս ընթացքում հանրության շրջանում, այո, նաև՝ կառավարության կողմից, կստանան պատասխաններ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանը