Ֆրանցիսկոս Պապին ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։ Միրզզոյանը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:
ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։
Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա