Շարմազանով. Անունն ի՞նչ ուզում եք դրեք,բայց այն միջանցք է
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հստակ փաստ է,Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ։
Դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է մի հայտարարություն-կապիտուլյացիա, որի 9-րդ կետը նախատեսում է ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ցամաքային կապի հաստատում Հայաստանի տարածքով։
Սա ի՞նչ է, միջանցք չէ՞։
Անունն ի՞նչ ուզում եք դրեք,բայց այն միջանցք է, քանի որ վերահսկվելու է այլ պետության կողմից։
Այսքանից հետո ի՞նչն է Զատուլինը սխալ ասել, որ Նիկոլը միջանցքին համաձայնվել է։
Շատ էլ ճիշտ է ասել:
Սա էլ փաստը։ Կարդացեք, կապիտուլյանտներ:
«Разблокируются все экономические и транспортные связи в регионе.
Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.
По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана».
09.11.2020
Հայաստանի անունից ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա էլ եկել ինքնիշխանությունից են խոսում, նատօաթուրքական օրակարգի կամակատարներ»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. «Անխոչընդոտ» բառի առկայությունը ճանապարհը դարձնում է միջանցք
- Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
- Զատուլինին մերժելով`մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ հանձնաժողովի նախագահին․ Բաբկեն Հարությունյան