ՔՊ-ի կողմ ձայներով և «Պատիվ ունեմ»-ի 4 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց և սպառեց նիստերի օրակարգի հարցերը
59 պատգամավորով մեկնարկելով հերթական ԱԺ նիստը Ալեն Սիմոնյանը փորձեց սկսել նախորդ օրը սպառած օրակարգի հարցերի քվեարկությունը: Պատգամավոր Հայկ Կոնջոյանը ՔՊ խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ընդմիջումից հետո ՔՊ-ական պատգամավորների կողմ քվեարկությամբ ընդունվեցին բոլոր օրենքի նախագծերը և որոշումները: Բոլոր նախագծերին դեմ քվեարկեցին «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին՝
«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի,
«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ևՎարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին,
«Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից փաթեթը,
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեցին՝
«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը,
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից փաթեթը,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը:
Ընդունվեցին նաև «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին և Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Կրթությունը դարձնում ենք վիճակահանություն. Հովիկ Աղազարյան
- ԱԺ նիստին մասնակցող ՔՊ-ական պատգամավորները մեկ դեմ ձայնով հաստատեցին օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին