Հերթական կեղծի՞ք․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Համացանցում իրարանցում է։ Հայտնի դավաճան Արման Բաբաջանյանը «փաստաթուղթ» է հրապարակել, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ում 2 մլն դոլարանոց առանձնատուն է գնել։ Վիգեն Սարգսյանը, ինչպես ասում են աչքիս լույսը չի։ Նրա հետ ունեցել եմ բազմաթիվ անհամաձայնություններ, վեճեր, առանց անձամբ ճանաչելու։
Բացի այդ ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այն էլ պաշտպանության նախարար, պաշտոնանկությունից հետո լքի Հայաստանը։ Եթե Վիգեն Սարգսյանի առանձնատան մասին հայտներ որևէ այլ աղբյուր, օրինակ «Հետք»-ը կհավատայի, բայց․․․
Արման Բաբաջանյանը հայտնի է իր կեղծարարություններով․ ընկերոջ երեխաներին «սեփականաշնորհել» բանակից թռնելու համար,հետո այդ ամենի մեղքը գցել հարազատ մոր վրա, 2003թ․ փորձել ի պաշտպանություն Ստեփան Դեմիրճյանի օգտագործել , իբր ԱՄՆ սենատորի կողմից Դեմիրճյանին աջակցման կեղծ փաստաթուղթը, ի դեպ՝ կեղծ ստորագրությամբ։ Շարքը կարելի է լրացնել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան