Ակների և Վերիշենի փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան
Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Վերիշեն բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին։
«Վերիշեն և Ակներ բնակավայրերի փոքրիկները այսուհետ գեղեցիկ, հարմարավետ շենքային պայամաններ ունեցող հասատատություն կհաճախեն: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ և ընթացել մի քանի փուլերով՝ «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ:
«Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգարծական կազմակերպության միջոցներով նոր գույքով է կահավորվելու շենքը: Գույքի ձեռքբերումից հետո Վերիշենի մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի շուրջ 150 երեխայի առջև։
Վերանորոգումից հետո նոր խբեր են նաև բացվելու, Ակներ և Վերիշեն բնակավայրերի նախադպրոցական տարիքի բոլոր փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան»: